Իրավունք

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

1 րոպեի ընթերցում

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի քանի հոդվածներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 
155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ 

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։

«Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կայքի հետ զրույցում լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը։ Ըստ նրա՝ զոհվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորն իրենց ընտանիքի ընկերն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում