ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը մասնակցել է Տաշքենդը 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման ծրագրի պաշտոնական բացման արարողությանը։

Տաշքենդը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել՝ համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել Տաշքենդի երիտասարդների ստեղծագործական պալատում, որին մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի լիիրավ անդամները՝ ԱՊՀ 8 երկրից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդության հարցերով գործակալության տնօրեն Ալիշեր Սադուլաևը և Տաշքենդի փոխքաղաքապետ Դուրդոնա Շատուլաևան։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Տաշքենդը՝ 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հուշարձանի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Ըստ աբյուրի՝ շնորհավորելով մասնակիցներին Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ, փոխնախարարը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ շրջանակում երիտասարդական ոլորտում փորձի համադրման, ինչպես նաև Հայաստան-Ուզբեկստան երկկողմ ձևաչափով կապերի զարգացման առումով: Նա, մասնավորապես, շեշտել է երիտասարդական քաղաքականության և, ընդհանրապես, ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ այս միջոցառումներին ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունը շատ կարևոր է՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում իրականացվելիք միջոցառումներին պատշաճ նախապատրաստվելու համար։

Նշվում է, որ միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նաև խորհրդանշական ծառատունկի, այցելել «Նոր Ուզբեկստան» հուշարձան, մանկական գրադարան, տեխնոպարկ և երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը միտված այլ հաստատություններ։

Միջոցառումները կշարունակվեն նաև ապրիլի 17-ին:

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր