Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ցանկանում է, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Մենք համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն ենք հայտնում՝ որպես միանման ճակատագիր ունեցած ժողովուրդ։ Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։ Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր։

«Մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ժողովուրդները երբեք չարժանանան մեր ճակատագրին, եզդիների, հույների, ասորիների ճակատագրին։

Եվս մեկ անգամ ուզում եմ Ազգային ժողովի անունից, և այս օրինագծի ընդունմամբ՝ նաև հայ ժողովրդի անունից, մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը, ապրումակցումը հայտնել և ուզում եմ, որ իմանաք, որ մենք ձեր կողքին կանգնած ենք, ինչպես դուք եք մեր կողքին կանգնած։ Եվս մեկ անգամ իմ հարգանքի տուրքն եմ մատուցում աշխարհի ցեղասպան բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակին»,-եզրափակեց Արշակյանը։

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օգոստոսի 3-ը որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Նախագծին միաձայն կողմ է քվեարկել 88 պատգամավոր։

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմիցտեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

Հայերեն العربية Русский Türkçe

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը