Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կա 1 տուժած, ոստիկանությունը հայտնել է 14 ձերբակալվածի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան, երբ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Նշվում է, որ շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ակցիայի մասնակիցների կողմից բռնության ենթարկվելու հետևանքով տուժել է ՆԳՆ 1 աշխատակից, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել օրենքը չխախտելու վերաբերյալ ՆԳՆ աշխատակիցների կոչերին, խախտել են հասարակական կարգը, դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին և վիրավորել նրանց։ Արդյունքում խուլիգանության, ինչպես նաև ոստիկանության վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալվել է 14 մարդ։

Նշվում է, որ ոստիկանության գործողություններից հետո էլ ցուցարարների մի մասը շարունակել են մնալ խորհրդարանի շենքի մոտ, դեպքի վայրում մոբիլիզացված են եղել ՆԳՆ-ի տարբեր ստորաբաժանումներ։

Ակցիան նախաձեռնող ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն օրենքին դեմ հանդես եկողներին կոչ են արել երեքշաբթի կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, երբ կմեկնարկի խորհրդարանի լիագումար նիստը։

Վրաստանի իշխանություններն աղմկահարույց օրենքը ցանկանում էին ընդունել դեռ 2023 թվականի մարտին, սակայն բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում նրանք հետ կանչեցին օրենքը։ Այս անգամ իշխանություններն օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ արտասահմանյան դոնորներն ավելացրել են ծայրահեղական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։

Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ այդպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի բարեկամներին և թշնամիներին նույն շարքում է դնում, խոչընդոտում է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը։ Եվրոպական Միությունը, ԵՄ անդամ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել օրենքի ընդունումից։

Օրենքի ընդունմանը դեմ է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ Վրաստանը չի համակերպվելու երկրի կրկնակի խորհրդայնացմանը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխանությունների կողմից բերված օրենքը «ռուսական օրենք» է։ «Քաղաքացիական հասարակությունը մասսայական խաղաղ ակցիա է անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։ Հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են գործողություններ իրականացնել խաղաղ քաղաքացիների դեմ՝ ջրցաններով և գազային նռնակներով, իրականացվում են ձերբակալություններ։ Վրաստանը չի համակերպվի կրկնակի խորհրդայնացման հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահը։

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել