Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի երեք ներկայացուցիչ կպայքարի ԵԱ-ի չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի երեք ներկայացուցիչ կպայքարի ԵԱ-ի չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի երեք ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակիցը։ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց լեհ Մաթեուս Սզոկզարին ու կպայքարի չեմպիոնության համար: 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հսկայական առավելությամբ` 5։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը նույն հաշվով պարտության մատնեց լատվիացի բռնցքամարտիկին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում