Էստոնիան ցանկանում է հարկ սահմանել քաղցր ըմպելիքների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել քաղցր ըմպելիքների արտադրության համար հարկ սահմանելու օրինագծին։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Հարկի սահմանումն ուղղված է մարդկանց առողջության բարելավմանը` բնակիչներին դրդելով շաքարի ավելի ցածր պարունակությամբ կամ առանց շաքարի ու քաղցրացուցիչների ըմպելիքներ օգտագործել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:

Հարկագումարները կախված են արտադրանքի մեջ շաքարի պարունակությունից և քաղցրացուցիչների օգտագործումից: Այսպիսով, 100 միլիլիտր ըմպելիքի համար 5 գրամից ավել շաքար պարունակող ըմպելիքները ենթակա են հարկման։ 5-ից 8 գրամ շաքար պարունակող ըմպելիքները մեկ լիտրի համար հարկվում են 0,15 եվրոյի չափով:

100 միլիլիտրի համար 8 գրամից ավել շաքար պարունակող ըմպելիքը ենթակա է հարկման 0,45 եվրոյի չափով` մեկ լիտրի համար, իսկ այն ըմպելիքը, որը պարունակում է միայն քաղցրացուցիչ կամ պարունակում է ինչպես քաղցրացուցիչ, այնպես էլ շաքար 5 գրամից պակաս` 100 միլիլիտր ըմպելիքի համար, ենթակա է հարկման 0,15 եվրոյի չափով։

Որպես սննդային հավելումներ օգտագործվող հեղուկները չեն համարվում քաղցր ըմպելիքներ: Հարկից ազատվում են նաև մրգերի, հատապտուղների և բանջարեղենի հյութերը, որոնցում չկա շաքար կամ քաղցրացուցիչ, կաթն ու կաթնամթերքը, ինչպես նաև կաթի փոխարեն օգտագործվող բուսական ծագման ըմպելիքները։

Եթե ​​խորհրդարանը հաստատի այս օրենքը, այն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից։

Հայերեն Русский

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն