ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել աշխատել տիեզերքում հակամարտությունները կանխելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը պետք է ամրապնդեն վստահությունը՝ տիեզերքում հակամարտություններից խուսափելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Պենտագոնի տիեզերական հրամանատարության ղեկավար Ստիվեն Ուայթինգը:

«Մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք և գործենք մեր միջազգային պարտավորություններին համապատասխան, պատասխանատու և անվտանգ լինենք ուղեծրում: Կատարենք տիեզերքի օգտագործման պայմանագրերի պարտավորությունները, որոնք վերաբերում են մեր երկրներին, քանի որ բոլորս ստորագրել ենք այդ փաստաթղթերը: Կարծում եմ`եթե նման բաներ անենք, կկարողանանք խթանել վստահությունը, և դա կօգնի մեզ խուսափելու տիեզերական մարտերից: Մենք չենք ցանկանում, որ պատերազմ սկսվի կամ տարածվի դեպի տիեզերական տարածություն»,- Ուայթինգը հայտարարել է ամենամյա տիեզերական խորհրդաժողովի կուլուարներում՝ մեկնաբանելով իր խոսքերը ԱՄՆ-ի մրցակիցների` Ռուսաստանի և Չինաստանի հետ տիեզերքում հակամարտության առաջացման հնարավորության վերաբերյալ:

Կոլորադո Սպրինգսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ուայթինգը հայտարարել է, որ մարդկությունը կարող է մի քանի տասնամյակ անց մարտեր սպասել տիեզերական տարածությունում, սակայն ԱՄՆ-ն չի ցանկանում նման ելք՝ դա համարելով վնասակար թե՛ իր, թե՛ իր դաշնակիցների համար։ Նրա խոսքով՝ սպառնալիքները, որոնք նախկինում տեսական էին, այժմ իրականություն են և գտնվում են Ռուսաստանի ու Չինաստանի զինանոցում։

Մոսկվայում ավելի վաղ քանիցս նշել են, որ Ռուսաստանը մյուս երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ միասին, կողմ է հանդես է գալիս տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանը։

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26