ՌԴ Կուրգանի և Օրենբուրգի մարզերում շարունակվում են հեղեղումների պատճառով մարդկանց տարհանումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կուրգանի մարզում 1600 մարդ է տարհանվել կանխարգելիչ նպատակներով, այդ թվում՝ 280 երեխա, այն շրջաններից, որտեղ սպասվում են հորձանքների առավել բարդ պայմաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում:

Տարհանվածներից 475-ը գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում։

Իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաև Օրենբուրգի մարզում․ վերջին օրվա ընթացքում ջուրը հեղեղել է գրեթե 2900 բնակելի տուն, հայտնել են օպերատիվ ծառայություններում։ Ընդհանուր առմամբ, մարզի 77 բնակավայրերում ջրի տակ է անցել 12 800 բնակելի շենք, գրեթե 15 000 տնամերձ հողամաս և 38 կամուրջ։

Օրսկում, որտեղ ստեղծվել է հեղեղման ամենաբարդ իրավիճակը, ջրի տակ է անցել 6 793 բնակելի տուն, տարհանվել է 2 616 մարդ, նրանցից 1 387-ը գտնվում են ժամանակավոր կացարաններում։

Վերջին օրվա ընթացքում ջրի անկում է նկատվել տարածաշրջանի 14 բնակավայրում, ջրից ազատվել են 38 բնակելի տուն, 492 տնամերձ հողամաս, 6 ցածրանիստ կամուրջ:

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26