ԱՄՆ-ի Սենատը նշել է տասը տարվա ընթացքում Ուկրաինային հատկացված գումարի չափը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն արդեն 300 միլիարդ դոլար է ծախսել Կիևի կարիքների համար, իսկ ամեն օրվա կտրվածքով ավելի քան 80 հազար դոլար է ուղարկում Ուկրաինա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ալաբամայից հանրապետական սենատոր Թոմի Թուբերվիլը։

«2014 թվականից ի վեր մենք 300 միլիարդ դոլար ենք ծախսել Ուկրաինայում», - ասել է Թուբերվիլը Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Մաքքորդը, ով նույնպես ներկա է եղել լսումներին, ասել է, որ սենատորի հայտարարած գումարը չափազանց մեծ է։ Մաքքորդը նշել է, որ Կիևը մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ից ստացել է 300 միլիոն դոլար, նույնիսկ մինչև հակամարտության սրումը, և միայն վերջին երկու տարում ստացել է 40 միլիարդ դոլար։

Սենատոր Թուբերվիլն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում յուրաքանչյուր օր ծախսում է ավելի քան 80 հազար դոլար։

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26