Իտալիայում ամբարտակի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Եվս վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնել են Բոլոնիայի իշխանությունները:

Սուվիանայի ջրամբարում պայթյունը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել գեներատորի վրա, որը միացված է էլեկտրակայանի տուրբինին և կարգավորում է ջրամբարում ջրի մակարդակը։

Ինչպես հեռուստաալիքով հայտնել է հրշեջների ներկայացուցիչը, պայթյունը տեղի է ունեցել կառույցի մինուս իններորդ հարկում՝ ջրի մակարդակից ցածր, փրկարարները փորձում են ներթափանցել ամբարտակի խորքը, որտեղ թանձր ծուխ է։ Ստորին սենյակները լցվել են ջրով:

Տուժածներին օգնելու և անհետ կորածներին որոնելու համար դուրս են թռչել փրկարարական ուղղաթիռները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի վայրում են կարաբիներներ և 60 հրշեջներ։

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը