ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 9-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող անասնակերերի խանութում. առկա են վառելիքաքսուքային նյութեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։
Նշվում է, որ խանութի պահեստային տարածքում՝ (մոտ 50 քմ) այրվել են տարաներում պահեստավորած 9 տոննա դիզելային վառելիք և անասնակեր։