ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկմանը ներկայացրել եմ ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին»,- գրել է Գրիգորյանը: