Հոնկոնգի իշխանություններն առգրավել են 10 մլն դոլարի ոսկի՝ քողարկված որպես պահեստամասեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իշխանությունները կասեցրել են օդային կոմպրեսորների մասերի քողի տակ ոսկու խոշոր խմբաքանակ մաքսանենգ ճանապարհով արտահանելու փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հոնկոնգի մաքսային վարչությունը։

Մոտավորապես 146 կգ թանկարժեք մետաղը՝ 10,7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, վերաձուլվել էր տարբեր մասերի ձևով, որոնք այնուհետև ներկվել էին արծաթագույն։ Բեռն առգրավվել էր ինքնաթիռում մարտի վերջին կատարված ստուգման ժամանակ:

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա կասկածյալին։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել, հետաքննությունը շարունակվում է։ Տղամարդուն սպառնում է մինչև 2 միլիոն դոլար գումարի տուգանք և մինչև յոթ տարվա ազատազրկում։

Թանկարժեք մետաղը նախատեսվում էր տեղափոխել Ճապոնիա։

Ըստ CNBC պարբերականի՝ մաքսատան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ քողարկումը հարկավոր է եղել ներմուծման համար մոտավորապես 10 % մաքսատուրք վճարելուց խուսափելու համար, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ խնայել ավելի քան 1 միլիոն դոլար, եթե մաքսանենգությունը հաջողվեր։

Ոսկին տարեսկզբից կտրուկ թանկացել է աշխարհաքաղաքական անորոշության, տոկոսադրույքների նվազման ակնկալիքների և աշխարհի կենտրոնական բանկերի կողմից պահանջարկի ֆոնին: Սակարկությունների արդյունքում այս թանկարժեք մետաղի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում ապրիլի 8-ին հասել են պատմական նոր առավելագույնի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 2351 դոլարի:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ