Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին 300 մեծ բեռնատարների հերթ է գոյացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 2200 ավտոմեքենա։

«Վերին Լարսում» կայանված է 140 միավոր մեծաբեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 160», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում այս պահին էլեկտրոնային հերթում կա 2 233 ավտոմեքենա, որոնցից 150-ը գտնվում է կանաչ գոտում։

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ–Լարս հատվածում ապրիլի 5-ից 6-ն արգելվել է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով:

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս