ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Այն մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։
Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։