Իսրայելը հայտարարել է դեպի Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման նոր ուղիներ բացելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հավանություն է տվել դեպի Գազայի հատված երկու հումանիտար ուղիների բացմանը, որպեսզի ավելի շատ օգնություն մտնի անկլավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց հետո առաջին անգամ ժամանակավորապես կբացվի «Էրեզ» հսկիչ անցակետը։ Բացի այդ կբացվի Աշդոդի նավահանգիստը։ Իսրայելը նաև թույլ կտա Հորդանանից ավելի շատ օգնության մուտք «Քերեմ Շալոմ» անցակետով։

Իսրայելի այս հայտարարությունից առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բայդենը վերջնագիր էր ներկայացրել Նեթանյահուին՝ պաշտպանել քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողներին, այլապես Վաշինգտոնը կարող է վերանայել իր աջակցությունն Իսրայելին։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը ողջունել է Իսրայելի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք պետք է «լիովին և արագ իրագործվեն»։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տարածած հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշվում է, որ ԱՄՆ քաղաքականությունը Գազայի հարցում «կորոշվի այս և այլ քայլերի, այդ թվում՝ անմեղ քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար աշխատողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ Իսրայելի անմիջական գործողությունների մեր գնահատումից»։

Ապրիլի 1-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպության ավտոշարասյանը, որի հետևանքով 7 հումանիտար աշխատող է զոհվել։ Սա հանգեցրել է այն բանին, որ հումանիտար որոշ կազմակերպություններ դադարեցրել են գործողությունները Գազայի հատվածում։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածը եղել է սխալմունք։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ