ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 17։44-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է իզոգամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։49-ին։ Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած շինարարական աղբ և իզոգամ: