Հասարակական

Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում էլեկտրասյանը բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում էլեկտրասյանը բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ջ., ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «GAZel» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ էլեկտրական սյանը։

Նշվում է, որ փրկարարները Հ․ Ջ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում