Իրանում ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա հարձակման հետևանքով կա 29 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում անվտանգությունը վերականգնվել է Սիստան և Բելուջիստանի նահանգում Չաբահար և Ռասկ քաղաքներում ոստիկանական բաժանմունքի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ապրիլի 3-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով անվտանգության ուժերի 11 անդամ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ անվտանգության ուժերը սպանել են բոլոր 18 ահաբեկիչներին։

Ըստ հրապարակման՝ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են կազմակերպել Ռասկի և Չաբահարի 5 ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Զինյալները նաև պատանդներ են վերցրել, որոնց անվտանգության ուժերն ազատել են։

Պակիստանին և Աֆղանստանին սահմանակցող Սիստան և Բելուջիստանի նահանգում վերջին տարիներին բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել, որոնք թիրախավորել են քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերին։

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս