Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա՝ շեշտելով, որ պետք է հարգել դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​հաստատության վրա իրականացված հարձակումը և անհանգստացած է զոհերի մասին հաղորդումներից», - ասել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հաստատում է, որ դիվանագիտական ​​և հյուպատոսական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի բոլոր դեպքերում՝ միջազգային իրավունքին համապատասխան։

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել հետագա էսկալացիայից: Նա զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել ավելի լայն հակամարտության առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում, ինչը կործանարար հետևանքներ կունենա խաղաղ բնակիչների համար, ովքեր արդեն աննախադեպ տառապանքներ են կրում Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է Դյուժարիկը։

Հայերեն فارسی Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը