ԵՄ-ն հայտնել է, որ չի պատրաստվում որևէ երկրի վրա հարձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում հնարավոր սպառնալիքներին ավելի լավ պատրաստվելու համար, բայց չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, քանի որ ագրեսիվ միություն չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդրի խոսքերը։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել։ Նրա խոսքով՝ երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։ Բելառուսի նախագահը նշել էր, որ Մինսկը ոչ մեկին չի սպառնում։

«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք, մենք ուրիշի հողը չենք ուզում»,- հայտարարել էր Բելառուսի ղեկավարը։

«ԵՄ-ն վտանգ է ներկայացնում միայն այն երկրների համար, որոնք խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարությունը և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը: ԵՄ-ն ագրեսիվ միություն չէ, ոչ ոք չպետք է վախենա Եվրամիությունից, բացի նրանցից, ովքեր խախտում են միջազգային իրավունքը... ԵՄ-ն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո մենք ԵՄ-ին ավելի լավ ենք պատրաստում ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ստանոն:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա