Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել Թուրքիայի կառավարությունում. թուրքական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պարտությունից հետո կարող է փոխել մի քանի նախարարների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի նախագահը ընդունել է իր կուսակցության պարտությունը և խոստացել է լուրջ հետևություններ անել:

Տեղեկության համաձայն՝ մարտի 2-ին ԱԶԿ գործադիր մարմնի նիստում կքննարկվեն մարտի 31-ի քվեարկության արդյունքները։

Էրդողանի կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ պարտություն է կրել ընտրություններում։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը» ստացել է ձայների 37,76%-ը, իսկ ԱԶԿ-ն՝ 35,48%-ը։

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս