ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ռուսաստանի խնդրանքով տեղի կունենա ապրիլի 2-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հետևելով իրանցիների նամակին`մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ խնդրեցինք: Մալթայի նախագահությունն այն նշանակել է ապրիլի 2-ին՝ Նյու Յորքի ժամանակով 15:00-ին», - գրել է նա իր Telegram ալիքում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը նամակ է հասցեագրել կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ նշելով, որ այդ հարձակումները «ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ​​ու հյուպատոսական շինությունների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում են»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի հյուպատոսությանը հարվածն «անպատասխան չի մնա»։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարվածը որակել է որպես «միջազգային պարտավորությունների և կոնվենցիաների խախտում»։

Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը, Օմանը, Կուբան, Պակիստանը։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ