Թաթարստանում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթարստանի Ելաբուգա քաղաքի հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է վեց մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են օպերատիվ ծառայություններում։

«Ներկայում պարզվել է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով տուժել է վեց մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև պարզաբանել է, որ հանրակացարանային երեք շենքերում վնասվել է ապակեպատվածքը:

Ինչպես պարզաբանել են Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունում, երեք մարդ հոսպիտալացվել է։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ են գրոհել Թաթարստանի տարածքի ձեռնարկությունները Ելաբուգայում և Նիժնեկամսկում, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Ըստ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու մամուլի ծառայության՝ հարձակումն իրականցվել է երկու ԱԹՍ-ներով, որոնք հագեցած են ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա