ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Ապրիլի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։
Համերգը բաղկացած է երկուբաժնից՝հոգևոր ևաշխարհիկ։Ծրագրում՝ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։
Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին, ժամը 19:00Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա«Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։
Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ: