Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս»-ի վրա հարձակվողներին․ ՌԴ ԱԴԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների ահաբեկչական խմբի անդամները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչներին, ինչպես նաև իրենք են ահաբեկչություն նախապատրաստել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակական կապերի կենտրոնում։

«Մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն Դաղստանի Հանրապետությունում կասեցրել է չորս օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական բջջի գործունեությունը, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստել Կասպիյսկում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում, - հայտնել են ԱԴԾ-ում: - Պարզվել է նաև, որ ձերբակալված զինյալներն ուղղակիորեն մասնակցել են մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողների ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը»:

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, Դաղստանում «հանցագործները կատարել են տարածքի հետախուզում, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռք բերել ավտոմատ զենք»։ Ահաբեկչությունից անմիջապես հետո նրանք մտադրվել են անհապաղ մեկնել Ռուսաստանից։

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 31-ի գիշերը Մախաչկալայում և Կասպիյսկում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատայինները մի քանի բնակարաններում մեկուսացրել են զինված անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ։ Առավոտյան ձերբակալվել են երեք զինյալներ, որոնց մոտ հայտնաբերվել են ավտոմատ զենք, զինամթերք և կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ