Իսրայելի զորքերը դուրս են եկել Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի hատվածում «Աշ Շիֆա» բժշկական համալիրի տարածքում և հարակից փողոցներում տասնյակ դիեր են հայտնաբերվել Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների դուրսբերումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը:

Նշվում է, որ համալիրի շենքերն այրվել են կամ դարձել ոչ պիտանի, ավերածությունների մասշտաբը շատ մեծ է։

Բժշկական համալիրի տարածքում ռազմական գործողությունը տևել է մոտ երկու շաբաթ, այժմ իսրայելցի զինվորականները «լրիվ դուրս են բերվել «Աշ Շիֆա» համալիրից և դրա շրջակայքից», հաղորդում է Al Jazeera-ն։

Մարտի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ բժշկական համալիրի տարածքում գործողության ընթացքում զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ավելի քան 200 զինված արմատականների։ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցը վերածել է «ահաբեկիչների կենտրոնական շտաբի»: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին վստահեցրել է, որ իրենք գործում են՝ առանց վնաս պատճառելու հիվանդներին, բժիշկներին, քաղաքացիական անձանց և սարքավորումներին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն իր հերթին հայտարարել է իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր բժշկական համալիրում 21 հիվանդի մահվան մասին:

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար