Podcast-Հարց բժշկին. էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական լուրջ խանգարումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաներն արագորեն մուտք գործեցին բոլորիս առօրյա և հիմա անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերել է մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Բժիշկ-մասնագետների հետազոտությունները վկայում են, որ էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության խանգարման, հավելյալ քաշի և գիրության, սոցիալական վարքագծի խանգարման, քնի, տեսողության, կեցվածքի խանգարումների, ինչպես նաև առաջադիմության անկման և խաղային կախվածության։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակումԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանի հետ անդրադարձել ենք ժամանակակից տեխնոլոգիաների և էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակի պատճառներին, բացասական հետևանքներին և առաջարկվող լուծումներին։

Մասնագետը, խոսելով թվային կախվածությանը նպաստող գործոններից, առանձնացրեց ամենակարևորները՝ մեծահասակների և հասակակիցների հետ շփման բացակայությունը, սթրեսը, ընտանեկան միջավայրը՝ ծնողների ուշադրության և ջերմության բացակայությունը, սոցիալական դժվարությունները, ցածր ինքնագնահատականը, նոր և հետաքրքիր փորձի ձեռքբերման ցանկությունը դեռահասների մոտ, հասակակիցներին նմանակումը, բոլորին նման լինելու ցանկությունը և այլն։

Նաիրա Ազատյանը կարծում է, որ դեռահասների մոտ նման վարքագիծը կարող է վկայել նրանց մոտ թվային կախվածության առկայության մասին։

Մասնագետը նշեց, որ ծնողները կարող են իրենց երեխաների մոտ հնարավորինս նվազեցնել թվային կախվածության հետևանքները մշտապես հաղորդակցվելու, երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու, օֆլայն գործունեությունը խրախուսելու և ծնողական վերահսկողություն սահմանելու միջոցով։

Որո՞նք են էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակի բացասական հետևանքները: Ինչքա՞ն ժամանակ կարող են երեխաներն անցկացնել համակարգչի առջև և ի՞նչը կարող է երեխաների համար հասանելի լինել: Որո՞նք են թվային կախվածությանը նպաստող գործոնները։ Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան