1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:
Ըստ աղբյուրի՝ նախօրեինԿատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել են երկու հոգի ՝ 16-ամյա դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան:
Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքներըհասել են 8մետրի՝ խլելով երկու մարդու կյանք:
Երկրի շատ շրջաններում մինչև հանգստյան օրերի ավարտը պահպանվելու է նարնջագույն նախազգուշացումը՝ ուժեղ քամու, ծառերի անկման և մշուշոտ ճանապարհների պատճառով: