Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին լուրերը հերթական միջոց են մարդկանց խաբելու և նրանցից գումար կորզելու համար։

«Սա կատարյալ անհեթեթություն է՝ հարձակման հնարավորությունը որևէ այլ երկրի վրա՝ Լեհաստանի, Բալթյան երկրների։ Նաև չեխերին են վախեցնում։ Պարզապես զառանցանք է, իրենց բնակչությանը խաբելու և ուղղակի լրացուցիչ գումար կորզելու ևս մեկ միջոց՝ ստիպելու, որ նրանք այս բեռը կրեն իրենց ուսերին», - ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումներին։ Ըստ ՌԴ նախագահի՝ մարտի դաշտում դա իրավիճակը չի փոխի, սակայն ռուսական ուժերը կարող են ոչնչացնել այդ կործանիչները՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Եթե այդ կործանիչներն օգտագործվեն այլ երկրների օդանավակայաններից, ապա դրանք մեզ համար օրինական թիրախ կդառնան՝ անկախ գտնվելու վայրից», - ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ուկրաինական F-16-ները կոչնչացվեն ՆԱՏՕ-ի երկրների օդանավակայաններում, եթե դրանք օգտագործվեն այնտեղից։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ