Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 147 անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը այդ երկրում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է 147 անձի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոկում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:

Նախարարի խոսքով՝ օպերացիան միաժամանակ իրականացվել է հանրապետության 30 նահանգներում։ Առգրավվել են կազմակերպության գործունեությանն առնչվող զգալի թվով փաստաթղթեր և թվային կրիչներ։

Երլիքայան նաև հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվել է 1329 գործողություն, որոնց ընթացքում կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2919 անձ, որոնցից 692-ը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 17 անձի։

Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ քաղաքում արգելված կազմակերպության հետ կապված գործունեություն ծավալողների նախնական թիվը 27 է, և մնացած կասկածյալները որոնվում են։

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս