Թուրքիայի գլխավոր օմբուդսմենը կմեկնի Ուկրաինա և ՌԴ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը ծրագրում է այս շաբաթ այցելել Ուկրաինայում ռուս գերիների պահման վայրեր, ինչպես նաև հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում:

«Նախ՝ մենք կստուգենք Ուկրաինայի պատերազմական գոտիները, կգնանք Օդեսա, կհանդիպենք տեղահանվածների ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել գաղթել պատերազմի պատճառով, կհանդիպենք Ռուսաստանում գերի ընկած ուկրաինացի զինվորների ընտանիքների հետ, կհանդիպենք նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա:

Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության հետ նախատեսում է հանդիպել Ուկրաինայում ռուս ռազմագերիների հետ, գնահատել իրավիճակը գերիների ճամբարներում՝ մարդու իրավունքների հարգման և պահման պայմանների համապատասխանության տեսանկյունից։

Մալքոչը հայտնել է նաև, որ հետագայում պատրաստվում է նման այց կատարել նաև Ռուսաստանի Դաշնություն՝ ուկրաինացի գերիների պահման վայրեր:

«Այս հարցում մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է նա։

Այդ ստուգումների արդյունքների հիման վրա Մալքոչը նախատեսում է զեկույցներ պատրաստել և ներկայացնել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությանը և ուղարկել միջազգային կազմակերպություններին։

Հայերեն

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին

Եվրոպական ինդեքսները նվազել են - 15/09/26