Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում ականապատման մասին ահազանգից հետո իրականացվել է մարդկանց տարհանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Մոզաիկա» առևտրաժամանցային կենտրոնի այցելուներին ու անձնակազմին տարհանել են ականապատման մասին սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

«Անանուն զանգ՝ պայթյունի սպառնալիքով «Մոզաիկա» առևտրաժամանցային կենտրոնում՝ 7-րդ Կոժուխովսկայա փողոց, 9-րդ շենք հասցեում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ուժայինների կողմից ստուգման ժամանակ շենքից դուրս են բերվել բոլոր այցելուներն ու անձնակազմը։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ականապատման մասին կեղծ լուրերի տարածումը շարունակվում է 2019 թ. վերջից։ Դրանք վերաբերել են դատարաններին, առևտրի կենտրոններին, մետրոյի կայարաններին, ավիացիոն և երկաթուղային ենթակառուցվածքներին, դպրոցներին, բժշկական հաստատություններին: Պայթյունների մասին սպառնալիքները երբեք չեն հաստատվել, սակայն օրենքով յուրաքանչյուր նման հաղորդագրություն պետք է ստուգվի:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին