«Կրոկուս»-ի ահաբեկչության վայրում որոնողական գործողությունը երկարաձգել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչության վայրում որոնողական գործողությունը երկարաձգվել է մինչև մարտի 26-ի ժամը 17:00-ը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն օպերատիվ շտաբի նիստում։

«Որոնողական գործողության ժամկետը երկարաձգել ենք մինչև հաջորդ օրվա ժամը 17:00-ը»,- ասել է նա:

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին