ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուրուգվայ կատարած այցի ընթացքում այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ։
Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ:
Ուրուգվայ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։