ԵՄ հինգ երկրներ Բրյուսելին կոչ են անում արգելել ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի հետ միասին Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է անում արգելել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծումը ԵՄ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ հինգ երկրների գյուղատնտեսության նախարարների կոչը նախաձեռնել է Լիտվան:

«Մենք խնդրում ենք ԵՀ-ին վերլուծման ենթարկել Ռուսաստանից և Բելառուսից ԵՄ ներմուծվող սննդամթերքը սահմանափակելու հնարավորությունները: Համատեղ...․ կոչով մենք ձգտում ենք լուծել կենսականորեն կարևոր խնդիրը, որը միավորում է մեզ», -հայտարարել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կյաստուտիս Նավիցկասը:

Նախարարները նամակում պնդում են, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորվում են ԵՄ հացահատիկ արտահանելուց ստացված Ռուսաստանի եկամուտների հաշվին։ Բացի այդ, ռուսական հացահատիկը, նրանց գնահատմամբ, ճնշում է գործադրում ԵՄ ներքին շուկայի վրա և ուղղակիորեն մրցակցում ԵՄ ֆերմերների արտադրանքի հետ։

Նավիցկասի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ն ներմուծել է 437,5 մլն եվրոյի 1,53 մլն տոննա ռուսական հացահատիկ։

ԵՄ գյուղատնտեսության և ձկնորսության նախարարների խորհուրդն այդ առաջարկությունը կքննարկի մարտի 26-ին։

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան