Միջազգային

ԵՄ հինգ երկրներ Բրյուսելին կոչ են անում արգելել ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը

2 րոպեի ընթերցում

ԵՄ հինգ երկրներ Բրյուսելին կոչ են անում արգելել ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի հետ միասին Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է անում արգելել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծումը ԵՄ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ հինգ երկրների գյուղատնտեսության նախարարների կոչը նախաձեռնել է Լիտվան:

«Մենք խնդրում ենք ԵՀ-ին վերլուծման ենթարկել Ռուսաստանից և Բելառուսից ԵՄ ներմուծվող սննդամթերքը սահմանափակելու հնարավորությունները: Համատեղ...․ կոչով մենք ձգտում ենք լուծել կենսականորեն կարևոր խնդիրը, որը միավորում է մեզ», -հայտարարել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կյաստուտիս Նավիցկասը:

Նախարարները նամակում պնդում են, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորվում են ԵՄ հացահատիկ արտահանելուց ստացված Ռուսաստանի եկամուտների հաշվին։ Բացի այդ, ռուսական հացահատիկը, նրանց գնահատմամբ, ճնշում է գործադրում ԵՄ ներքին շուկայի վրա և ուղղակիորեն մրցակցում ԵՄ ֆերմերների արտադրանքի հետ։

Նավիցկասի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ն ներմուծել է 437,5 մլն եվրոյի 1,53 մլն տոննա ռուսական հացահատիկ։

ԵՄ գյուղատնտեսության և ձկնորսության նախարարների խորհուրդն այդ առաջարկությունը կքննարկի մարտի 26-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում