Բրյուսելում մեկնարկում է ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մարտի 21-ին բացվում է երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցող ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա օգնությունն Ուկրաինային, ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, գյուղատնտեսությունը, Եվրամիության ընդլայնումը, արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են եվրոպական տարբեր լրատվամիջոցներ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից է անվանել Ուկրաինային ռազմական օգնության արագ տրամադրումը։

«Հրատապությունը, ինտենսիվությունն ու անսասան վճռականությունը հրամայական են», - հրավեր-նամակից մեջբերում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա ԵՄ ղեկավարները կքննարկեն եվրոպական պաշտպանական արդյունաբերության ռազմավարությունը և եվրոպական պաշտպանական ներդրումային ծրագիրը:

Միշելը շեշտել է նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Լիբանանում և Կարմիր ծովում տարածաշրջանային էսկալացումը կանխելուն ուղղված ԵՄ ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Նա գագաթնաժողովի կարևորագույն հարցերից է համարել ԵՄ-ում գյուղատնտեսության հետ կապված իրավիճակը։

«Մեր եվրոպացի ֆերմերները բարձրաձայն և հստակ արտահայտել են իրենց մտահոգությունները: Մենք պետք է վճռականորեն գործենք նրանց առջև ծառացած խնդիրների հարցում», - գրել է ԵՄ խորհրդի ղեկավարը։

Շառլ Միշելը հավելել է, որ եվրոպացի առաջնորդները նաև պետք է «դիտարկեն միգրացիոն իրադրությունը և արտաքին հարաբերությունների տարբեր հարցեր»։

Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ մարտի 22-ին, ԵՄ անդամներին կմիանան Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրախմբի նախագահները՝ քննարկելու տնտեսական և ֆինանսական իրավիճակը։

Հանդիպման ավարտին ԵՄ առաջնորդներն Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի իրենց գործընկերների հետ միասին կնշեն Եվրոպական տնտեսական գոտու համաձայնագրի 30-ամյակը:

Հայերեն Русский

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

Խախտումների պատճառով կասեցվել է «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին

ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

Հրդեհ Սիլիկյան թաղամասում. այրվել է շինարարական աղբ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ամասիա համայնքում հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերը միացնող կամուրջը

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին