Հասարակական

Փրկարարները մարտի 18-ից 20-ն արգելափակումից դուրս են բերել 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերել օգնություն

3 րոպեի ընթերցում

Փրկարարները մարտի 18-ից 20-ն արգելափակումից դուրս են բերել 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները մարտի 18-ից 20-ը բազմաթիվ ահազանգեր են ստացել հանրապետության տարբեր տարածքներում ձյան և ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Արգելափակումից դուրս է բերվել 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով մարտի 18-ից Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

001.jpg (127 KB)

Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր, իսկ խնդրահարույց հատվածներում սահմանվել են հերթապահություններ։

0002.jpg (171 KB)

Վայց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից շուրջօրյա հերթապահություններ են իրականացվում Երևան-Մեղրի 161-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորայք և Աղվանի բնակավայրերի մոտակայքում։ Նշված տարածքներում տեղակայված առաջնային օգնության հենակետերում, ըստ անհրաժեշտության, քաղաքացիներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում։

Մարտի 18-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան և ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանում, Մարտունի, Սևան, Դիլիջան, Ջերմուկ, Հրազդան քաղաքներում, Կոտայքի մարզի Գետարգել, Քանաքեռավան, Ջրվեժ, Քաղսի, Զովունի, Լեռնանիստ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Ներքին Գետաշեն, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Շիրակի մարզի Հարթաշեն, Արարատի մարզի Շաղափ, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Վերին Խոտանան գյուղերում, Քեթի-Փոքրաշեն, Ջերմուկ-Գնդեվազ, Ջիլ-Արտանիշ, Ապարան-Երևան, Քուչակ-Եղիպատրուշ, Մարտունի-Գավառ, Գավառ-Սևան, Եղվարդ-Զովունի, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Հանքավան, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Կապան-Գորիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0003.jpg (285 KB)

Նշվում է, որ ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 171 տրանսպորտային միջոց և 463 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում