Չինաստանի դեսպանի համոզմամբ` հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը նպաստում է երկու ժողովուրդների հոգեւոր կապի ամրապնդմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև տարբեր ոլորտներում բազմակողմ համագործակցությունը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև հոգևոր կապի ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 20-ին ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը՝ Հայաստան-Չինաստան բարեկամության միության 36-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում։

«Հայաստանը և Չինաստանը հին քաղաքակրթություններ են, որոնք ունեն դարավոր ու հարուստ պատմություն, և այսօր ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ և տեսնել բարեկամության, համագործակցության արդյունքները։ Այս տարի ապրիլի 6-ին մենք նշելու ենք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները ունեցել են կայուն և առողջ զարգացում, որոնք հիմնված են եղել հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։ Երկու կողմերի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը և Չինաստանը խորացրել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտահետազոտական, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,-ասաց Ֆան Յոնը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան-Չինաստան բարեկամության միությանը միջոցառման կազմակերպման և հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։

Նրա խոսքով՝ հիմնադրումից ի վեր միությունը զարգացրել և ամրապնդել է երկու երկրների ավանդական բարեկամության հիմքերը, ինչպես նաև դրական ներդրում ունեցել մշակութային փոխանակման գործում։

Հայաստան-Չինաստան բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը, ներկայացնելով կառույցի անցած 36-ամյա ուղին, նշեց, որ ոչ պաշտոնական մակարդակով հայ-չինական շփումները սկսվել են մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

«Չինաստանում թևավոր խոսք կա. «Ժամանակը չափազանց թանկ է, որպեսզի այն իզուր ծախսվի»։ Այսպես՝ Հայաստան-Չինաստան բարեկամության միությունը ժամանակն իզուր չի ծախսում․մենք մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և դրանից հետո համագործակցում ենք ժողովրդական դիվանագիտության մեթոդներով»,-ասաց Ավագյանը՝ համոզմունք հայտնելով, որ 36-ամյակը ոչ միայն տոնը նշանավորելու օր է, այլ նաև համատեղ գործունեության արդյունքներն ամփոփելու և մտածելու փոխհամագործակցության շարունակականության մասին։

Այնուհետև՝ Ավագյանը միության կրծքանշաններով պարգևատրեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան մի խումբ աշխատակիցների, ինչպես նաև շնորհակալական նամակներով` հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրում ունեցած որոշ ակտիվիստների։

Միջոցառմանը ներկայացվեց Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության հիմնի տեսահոլովակը, հայ-չինական ազգային երգ ու պար, ինչպես նաև բացվեց հայ և չինացի նկարիչների գործերի ցուցահանդես։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում