Պեկին

Վանհոն․ Չինաստանի եկամտաբեր էլեկտրոնային առևտուրը վերելք է ապրում

4 րոպեի ընթերցում

Վանհոն․ Չինաստանի եկամտաբեր էլեկտրոնային առևտուրը վերելք է ապրում

ՊԵԿԻՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էլեկտրոնային առևտուրը Չինաստանի առօրյա կյանքի անբաժան մասն է, այսօր այն տրամաբանորեն զարգացել է՝ վերածվելով նոր, մեծ թափ ստացող ֆենոմենի, որը հայտնի է որպես Վանհոնի տնտեսություն (Wanghong economy), ֆենոմեն, որը փոխում է երկրի առևտրի ոլորտը։

Վանհոնը չինարենից թարգմանաբար նշանակում է ինտերնետային հայտնի անձ, նման մեր օրերի YouTube-ի կամ Instagram-ի ինֆլուենսերներին։ Բայց քանի որ սոցիալական մեդիայի այս հարթակներն անհասանելի են Չինաստանում, Վանհոնի աստղերն օգտագործում են այլ հարթակներ, ինչպիսին է Douyin-ը (TikTok-ի՝ Չինաստանում գործող տարբերակը) կամ WeChat-ը՝ ստեղծելու հետևորդների բազա և լսարան ու գումար վաստակելու տարբեր ճանապարհներով՝ արտադրանքներ գովազդելով, բոնուսներ ստանալով և այլն։

Վանհոնը բավական եկամտաբեր բիզնես է․ համաձայն CBNData-ի տվյալների՝ 2016 թվականին «Վանհոնի տնտեսությունն» արժեցել է 58 մլրդ յուան (ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար)։

Չինաստանի Ռենմին համալսարանի լրագրության և հաղորդակցության դպրոցի հետազոտող Չժու Սիի խոսքով՝ այս ուղղության զարգացման պատճառներից մեկը սպառողների վարքագծային փոփոխություններն են, մասնավորապես այն փաստը, որ մարդիկ ժամանակ չունեն առցանց տեքստեր կարդալու, ուստի նախընտրում են վիզուալ բովանդակությունը։

5b21e5fd---1600x1180.jpg (168 KB)

«Չինաստանում այլևս ամեն ոք նախընտրում է առցանց առևտուրը։ Մարդիկ կարդալու փոխարեն նախընտրում են դիտել վիզուալ բովանդակությունը»,- ասում է Չժու Սին։

Վանհոնը զարգացնում է, ինչպես իրենք են նշում, «միջանձնային հարաբերություններ» լսարանի հետ, դիմելով թիրախային լսարանին, դրանով իսկ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց ու դառնալով առցանց վաճառքում կարծիքի առաջատար։

Վանհոն ոճով գնումները ենթադրում են համացանցում ուղիղ միացումներ, որտեղ հայտնի անձը լսարանին է առաջարկում տարատեսակ ապրանքներ։ Վանհոնում հայտնի 33-ամյա Լի Զիքին միայն մեկ ուղիղ միացման արդյունքում 162 միլիոնի հասնող լսարան է ունեցել, որտեղ վաճառել է 2,8 միլիարդ յուանի (մոտ 390 մլն ԱՄՆ դոլար) հասնող ապրանքներ։

Առցանց վաճառքում հայտնի այս անձինք սովորաբար ունենում են իրենց հետ աշխատող մեծ թիմեր, անգամ շատ բիզնեսներ ու արտադրողներ այսօր ունեն իրենց Վանհոն թիմերը։

20353_17908_0.jpg (84 KB)

Համաձայն Չժու Սիի՝ Վանհոնի լսարանի մեծ մասը Z սերնդի (մարդիկ, ովքեր ծնվել են 1990-ականների կեսերից մինչեւ 2010-ականների սկիզբը) ներկայացուցիչներ են։

Ավելին, այս բիզնեսից ստացվող եկամուտների ներուժը հանգեցրել է Չինաստանում մասնագիտացված ինկուբատորների առաջացմանը։

Չժու Սիի խոսքով՝ լրատվամիջոցները ևս պետք է ադապտացվեն սպառողների փոփոխվող վարքագծին։

Նա նշում է, որ 2023 թվականի տվյալներով՝ չինական TikTok-ում բովանդակություն ստեղծող 100 միլիոն օգտատերերի 70 տոկոսը 1990 թվականից հետո ծնված մարդիկ են։ Այս ֆենոմենը վերաձևափոխում է այդ երկրում ժամանակակից լրատվամիջոցներին, քանի որ ԶԼՄ-ներից շատերը սկսում են նման մարտավարություն կիրառել՝ ավելի լայն լսարանին հասնելու համար, քանի որ շատ սպառողներ այսօր այլևս չեն ցանկանում կարդալ լուրերը։ «Այսօր բոլորը լուր հաղորդելու մաս են դարձել։ Մարդիկ պարզապես վերցնում են իրենց հեռախոսներն ու նկարահանում ամենը, ինչ տեսնում են», - ասում է Չժու Սին։

Նա խորհուրդ է տալիս մեդիաների ներկայացուցիչներին հետևել միտումներին, օգտագործել Վանհոնի ոճով լուրերը հաղորդելու տարբերակը, լսարանի հետ պահպանել «էմոցիոնալ կապը» և հոդվածների փոխարեն լուրեր հաղորդել հեշտ հասանելի կարճ վիդեոների միջոցով։

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի  հոդվածը

Պեկին

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի հոդվածը

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

Պեկին

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Պեկին

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Միջազգային

Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

Միջազգային

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ

Միջազգային

Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Պեկին

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Պեկին

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

Պաշտոնական

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Պաշտոնական

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում