ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. 6 տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 15-րդ կմ–ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդների և ուղևորների (Ա.-ի Ա., ծնված 1968 թ․, Մ. Ա., ծնված 1969 թ., Ա. Ն., ծնված 1995 թ. և Դ. Հ., ծնված 1997 թ.) առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան