ԵՀ ղեկավարը կոչ է արել որքան հնարավոր է շուտ ԵՄ ընդունել թեկնածու երկրներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Եվրամիության ընդլայնման ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:

«Մեր մայրցամաքում խաղաղություն և բարգավաճում կլինի միայն այն դեպքում, երբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը:

Մարտին ԵՀ-ում խորհուրդ են տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որի մասին քննարկումները նախատեսված են այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում:

ԵՀ ղեկավարը ելույթի ընթացքում նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ արդեն ստացել են Ուկրաինան և Վրաստանը, իսկ ավելի վաղ Մոլդովան, ինչպես նաև բանակցություններ են սկսվել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան