ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 19-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 34-րդ կմ-ին Մարտունի-Երևան երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ. և 15 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: