Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում «Պակիստանի թալիբների շարժման» թաքստոցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի ռազմաօդային ուժերն առավոտյան ավիահարվածներ են հասցրել «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման զինյալների թաքստոցներին և ճամբարներին, որոնք գտնվում են Աֆղանստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Khorasan Diary լրատվական հարթակը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օդային հարվածների թիրախ են դարձել Լաման (Պակտիկայի նահանգ) և Փասա Մելլա (Խոստի նահանգ) բնակավայրերը, որոնք գտնվում են Պակիստան-Աֆղանստան սահմանի մերձակայքում։ Ռազմաօդային ուժերի գործողությունն իրականացվել է՝ ի պատասխան մարտի 16-ին ԹԹՊ-ի զինյալների կողմից Խայբեր Փախտունխվայի նահանգի Միր Ալի քաղաքում Պակիստանի զինված ուժերի ռազմակայանի վրա հարձակման, որի հետևանքով զոհվել է 7 զինվոր։

The Khorastan Diary-ն ավելի ուշ X սոցիալական հարթակում հրապարակել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի հայտարարությունը, որում վերջինս նախազգուշացնում է, որ Աֆղանստանի տարածքին հասցրած ավիահարվածները կարող են հանգեցնել հետևանքների, որոնք «Պակիստանի վերահսկողությունից դուրս են»։

Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերությունները, փաստորեն, սառեցված են, քանի որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները հրաժարվում են դադարեցնել օժանդակությունը «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը պատասխանատու է Պակիստանում ահաբեկչությունների կազմակերպման համար: Խմբավորումը ձգտում է հասնել Պակիստանում «իսլամական համակարգի» ստեղծման։ ԹԹՊ-ն 2011 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ որպես կազմակերպություն, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ: Ըստ առկա գնահատումների՝ ԹԹՊ-ում կա մինչև 50 հազար զինյալ:

Հայերեն Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել