Podcast-Հարց բժշկին. ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող են հանգեցնել երիկամի քաղցկեղի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ:

Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ զրուցել ենք երիկամի քաղցկեղի տարածվածության, պատճառների, հետևանքների բուժման մեթոդների և կանխարգելման մասին:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի այս տեսակը հիմնականում տարածված է արևմտյան երկրներում, այն ամենամեծ տարածումն ունի Չեխիայում և Լիտվայում:

«Հայաստանում՝ ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեգիստրի, 2018 թվականին գրանցվել է երիկամի քաղցկեղ 149 առաջնային դեպք, մահացությունը կազմել է 65, իսկ 2023 թվականին հայտնաբերված հիվանդների թիվը կազմել է 176, մահացությունը՝ 59-ը:

Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում դիտվում է հիվանդացության աճ՝ տարեկան մոտ 2 տոկոսի չափով, բայց սկսած 1990-ական թվականներից նկատվում է մահացության ցուցանիշի նվազում»,-ասաց բժիշկ Առաքելյանը:

Մասնագետի խոսքով՝ կա երիկամի քաղցկեղի առաջացման մի քանի ռիսկի գործոններ, մասնավորապես՝ ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը և այլն։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ ծխողները երիկամի քաղցկեղով հիվանդանում են ավելի հաճախ, քան չծխողները:

Երիկամի քաղցկեղի ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

Հայերեն

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները