Միջազգային

Պուտինը հավաքել է ձայների շուրջ 87 տոկոսը՝ քվեաթերթիկների մեկ երրորդի հաշվարկից հետո 

1 րոպեի ընթերցում

Պուտինը հավաքել է ձայների շուրջ 87 տոկոսը՝ քվեաթերթիկների մեկ երրորդի հաշվարկից հետո 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը։

Նախագահական ընտրապայքարին մասնակցում են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկել է ընտրողների 73,33 տոկոսը։ Այս տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցած ռուսաստանցիների թիվը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում