Միջազգային

ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ էլ այդ ցուցանիշը կազմել էր 66,08 տոկոս:

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը նախատեսված է եղել եռօրյա՝ մարտի 15-ից 17-ը:

Նախորդ օրերին մոտ 2,6 միլիոն ռուսաստանցի քվեարկել է ժամանակից շուտ:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում