Հարավային Օսիան դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հնարավորության հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Այս թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին քաղաքական գործիչն այսպես պատասխանեց. «Երբ մենք Ռուսաստանի հետ միասին գանք այս մտքին, մենք դա կանենք»,- եզրափակել է Ալբորովը՝ հավելելով, որ Մոսկվան ու Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում:

2023 թվականին Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հույս էր հայտնել Ռուսաստանին շուտով միանալու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի մայիսին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, խոսելով երկրում հանրաքվեի մասին, ասել էր, որ Մոսկվան չի նախատեսում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիայի միացման ուղղությամբ։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս