Տնտեսություն

Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը պայմանավորված է լինելու երկու կարևոր իրադարձությամբ

1 րոպեի ընթերցում

Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը պայմանավորված է լինելու երկու կարևոր իրադարձությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը որոշվելու է երկու կարևոր իրադարձությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը գործակալությանը հայտնել է, որ ռուբլու փոխարժեքը պայմանավորված է լինելու Ռուսաստանի նախագահի ընտրությունների և տոկոսադրույքի վերաբերյալ ՌԴ Կենտրոնական բանկի նիստի արդյունքներով:

Նա նշել է, որ առաջին գործոնը շուկան արդեն հաշվի է առել, և քաղաքական կայունությունը լրացուցիչ աջակցություն է ազգային արժույթի համար։

«Ռուսաստանի բանկը, ամենայն հավանականությամբ, անփոփոխ կթողնի տոկոսադրույքը, սակայն կառույցի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան կարող է մի շարք կարևոր հայտարարություններ անել: Բացի այդ, շուկան հետևելու է նավթի գներին. եթե դրանք բարձրանան՝ հասնելով մինչև 87.5 դոլար` մեկ բարելի դիմաց, ապա աճը կարող է շարունակվել, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի ռուբլու համար»,- ասել է Անտոնովը։

Ըստ նրա՝ առաջիկա շաբաթվա ընթացքում դոլարի գինը կմնա 90-93.3 ռուբլու, եվրոյինը՝ 99.1-101.8, իսկ չինական յուանինը՝ 12.5-12.9 ռուբլու սահմաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում